26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2018

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային խոշոր մրցաշարում

Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 6 մեդալ: 97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ուԱրթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Թարգեք էս ցիրկը. Բաբայանի վերջին խոսքը/տեսանյութ/

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի բողոքըների քննությունը: Սամվել Բաբայանը հանդես եկավ վերջին խոսքով: «Սա սարքած գործ է, շինծու, որը փորձում են իրականացնել ու փաթաթել իմ վրա: Ես ատյան-ատյան գնալու […]

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:    Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ փորձելու  ենք  հաշվի չառնել բոլոր  ձեւական ու հուզական  […]

Սառնամանիքներ Հռոմում․ դպրոցները փակվել են, փողոցները դատարկ են /ֆոտո/

Հռոմի բնակիչներն այս առավոտ արթնացել են ձյան տակ թաղված քաղաքում։ Անակնկալ ձյունը եւ սառնամանիքը քաղաքը կաթվածահար են արել, մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, ուսումնական հաստատությունները փակվել են։      Ձյան բարձրությունը 5 սմ է, եղանակը զրոյից ցածր է, ինչը Հռոմի համար իսկական սառնամանիք է։ Ձյունը Հռոմի համար չափազանց հազվադեպ երեւույթ է։  

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ ու գործից ազատել. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝գործից ազատել եւ իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկվող գիտխորհրդով որոշում է ընդունել էթիկայի 5 հոգանոց հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել մեր՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի՝ ՇՊՀ-ն վարկաբեկող փաստերը: Այս մասին Facebook-իիր էջում գրել է Շիրակի պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա, մասնավորապես, գրել է «Այո՛, […]

Մաքսային մուտքերը 20%-ով աճել են անգամ սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում

2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը՝ նշելով, որ 2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը […]

«Խորհրդարանական դիվանագիտության մեջ կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության […]

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով. մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ […]

Փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։ Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի