24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 -ին

Րոպեներ առաջ, Առաջին ալիքի ուղիղ եթերում ավարտվեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը։ Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի ՝ 50/50 քվեարկության արդյունքում, նախագծի բացարձակ հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանը, ստանալով առավելագույն 12 միավորը՝ եւ՛միջազգային ժյուրիի, եւ ՛ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Լիսաբոնում կայանալիք Եվրատեսիլ 2018 –ին։

 

Սևակը ծնվել է Մեծավան գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ 7 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց, ապա ավարտել է Կուրսկի մշակույթի քոլեջը։ Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Մայմոնիդի անվան Մոսկվայի պետական դասական ակադեմիայում։ Դեռ ուսման տարիներին նա սկսեց սեփական կոլեկտիվով հանդես գալ տարբեր հարթակներում: 2015-ին Սևակը դարձավ «Главная сцена» և «Голос» հեռուստանախագծերի մասնակից։ Սակայն առավել մեծ ճանաչում և հանդիսատեսի սեր նրան բերեց հաղթանակը Ուկրաինայի «Х-Factor» մրցույթում։ Պետք է նշել, որ մրցույթի լսումների փուլում նա շահեց ժյուրիի համակրանքը` կատարելով իր հեղինակային «Не молчи» երգը։ Նախագծի ավարտից հետո Սևակը սկսեց իր անհատական հյուրախաղերի շարքը Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում։

 

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2018-ը տեղի կունենա մայիսի 8, 10 եւ 12 –ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ