26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նույնն ասում էին Տեր-Պետրոսյանին, հետո Քոչարյանին, հիմա Սարգսյանին»

«Այն, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ թիմը կորոշի, դա այդպես չէ: Սերժ Սարգսյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանին, և ինձ թվում է՝ դա անակնկալ էր շատերի համար, և ինքը եթե ներկայացներ ոչ թե Արմեն Սարգսյանին, այլ որևէ այլ մեկին, նույն միաձայն կերպով անցնելու էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի է միանշանակ ասել, որ ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետի պաշտոնի համար նախագահ Սարգսյանն է լինելու, ինչպես պնդում են շատ ՀՀԿ-ականներ: Նա նկատեց, որ այն հանգամանքը, որ այս կամ այն ՀՀԿ-ականը Սերժ Սարգսյանին ներկայացնում է որպես միակ թեկնածու վարչապետի պաշտոնում, կրկնվում է արդեն:

«Այդ մարդկանց վիրավորած չեմ լինի, որ ասեմ, որ ժամանակին նրանցից ոմանք էլ ասում էին, որ միակ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ապա և Ռոբերտ Քոչարյանը, հիմա էլ՝ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ այդպես էլ պիտի ասվեր: Պատկերացրեք մի որևէ «Հանրապետական», ով կասի, թե չեմ կարծում, որ վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է. դա միայն ժպիտ կառաջացնի: Այսինքն՝ կամ մարդիկ պետք է լռեն կամ պետք է ասեն»,-հավելեց Իգիթյանը: 

Վերջինս նկատեց, որ Հայաստանում քաղաքական ինքնուրույնություն չկա, հենց այդ պատճառով էլ այդպես է: 

Ըստ նրա՝ հիմա մի այնպիսի համակարգ է ստեղծված, երբ մարդիկ անփոխարինելի են դարձել: «Ի՞նչ է նշանակում՝ մարդ չկա: Ցանկացած կրթություն ունեցող անձ կարող է լինել Հայաստանի ղեկավար, սակայն մի պայմանով, որ թիմ ունենա, այսինքն՝ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ աշխատել ու առաջ տանել պետությունը»: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ