Առաքել Մովսիսյանն սպառնացել է Ալեն Սիմոնյանին. Փաշինյան
 
                        ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) սպառնացել է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին: Փաշինյանի խոսքով՝ նախկին պատգամավոր Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին, վիրավորել նրան, հաշիվ պահանջել: «Իրոք որոշել ե՞ք մեզ կռվի մեջ ներքաշել»,-հարցրեց Փաշինյանն ու հորդորեց չխաբնվել իրենց քաղաքակիրթ դեմքերին ու փողկապներին: […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































