21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2018

Բացահայտվել են քննիչներին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու նոր փաստեր

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այսպես, Կարեն Պողոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու […]

Որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է. ԱԳՆ (տեսանյութ)

hq_thumb.thumb

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունը 2016 թվականի ապրիլյան դեպքերն են»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների: Շավարշ Քոչարյանը նշեց, որ բավական է […]

Իլհամ Ալիևը մանուկ հասակում (լուսանկարներ)

ալիեւ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Չզարմացա,երբ տեսա մեր արևելյան հարևանների սուլթանիկի մանուկ ժամանակվա լուսանկարները…Ինչպես ասում են՝”Տգեղ մարմնում տգեղ հոգի”… Մյուս մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…»։

Անընդունելի եմ համարում լրագրողների ահաբեկումը. Սվիտալսկին հանդիպել է «Մեդիալաբի» խմբագրի հետ

default

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ փետրվարի 15-ին, հանդիպել է MediaLab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, որը վերջերս՝ հունվար ամսին իր հրապարակումներից մեկից հետո լուրջ սպառնալիքներ է ստացել Facebook սոցիալական ցանցում: Այս մասին տեղեկացնում է ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակի ֆեյսբուքյան էջը: Դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ եւ ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարեւորությունը: Դեսպանը նշել […]

«Արյունաբանական կենտրոնում մշտական հսկողության տակ է գտնվում մոտ 1435 երեխա»

10754

ՀՀ առողջապահության նախարարության Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մշտական հսկողության տակ է գտնվում մոտ 1435 երեխա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանը: Ըստ բանախոսի՝ վերոնշյալ 1435 երեխայից 244-ը արյան համակարգի չարորակ հիվանդություններով են տառապում․ նրանք մշտապես վերահսկողության տակ են։ «Դինամիկայում ակնառու աճ […]

Հիանալի ցուցահանդես ենք բերել, բայց դրա մասին ո՞վ է իմանում. լուսանկարիչներ

28053183_10212932139796986_331229386_n

«Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակ, լուսանկարիչ Վահան Քոչարը եւ «photopodium.com» լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ներկայացրին առաջիկայում Երևանում նախատեսված  լուսանկարչական միջազգային ցուցահանդեսին: «Հոբելյանական ցուցահանդեսն է, 7 երկիր է մասնակցելու: Ցուցահանդեսը նախատեսված է փետրվարի 22-ին, ժամը 3-ին Թեքեյան կենտրոնում»,-տեղեկացրեց Արմեն Ենգոյանը: Վահան Քոչարը հավելեց, որ ֆոտոպոդիումի մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական նախընտրած […]

Պհենչհան 2018․ ավարտվեց դահուկավազքի մրցումը․ որ հորիզոնականում է Կատյա Գալստյանը

6fa034104d8cd105cfcc3de5a01e196f (1)

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում քիչ առաջ ավարտվեց դահուկավազքի 10 կմ դասական ոճի մրցումը։ Արդյունքում ոսկե մեդալակիր դարձավ նորվեգացի Ռագնիլ Հագան, որը գրանցեց 25.00,5 արդյունք։ Շվեդ Շառլոտ Կալան արժանացավ արծաթե մեդալի, իսկ նորվեգացի Մարիտ Բյորգենն ու ֆինն Կրիստա Պյարմյակովսկին բաժանեցին երրորդ տեղը։  Պայքարին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը։ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Գալստյանը գրանցեց […]

«Մանկաբույժները հաճախ արագ չեն կողմնորոշվում և ճիշտ ժամանակին երեխային ուռուցքաբանի մոտ չեն ուղարկում» /տեսանյութ/

crop_177684838_zVq4q

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի՝ Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարի ամենաթույլ օղակը մանկաբույժներն են, քանի որ նրանք հաճախ արագ չեն կողմնորոշվում և ճիշտ ժամանակին երեխային ուռուցքաբանի մոտ չեն ուղարկում: «ՀՀ-ում վիրահատությունները լավ են կատարվում։ Մեր երկրում առաջատար մասնագետներ են այստեղ աշխատում, պարզապես դրսում […]

«Կաթնամթերքի շուկայում խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ» /տեսանյութ/

4530_karen_chilingaryan_M

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահ է ՝ կաթնամթերքի շուկայում  խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ: Այսօր այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Աշխարհում կաթնամթերքը հիմնականում արտադրվում է խոշոր ֆերմերների կողմից, իսկ մեզ մոտ հիմնականում գյուղացիներն են արտադրում», – նշեց բանախոսը։ Ըստ նրա՝ պայմաններում, եթե կաթ ենք մթերում, ապա կարելի ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված