16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Կաթնամթերքի շուկայում խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ» /տեսանյութ/

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահ է ՝ կաթնամթերքի շուկայում  խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ: Այսօր այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Աշխարհում կաթնամթերքը հիմնականում արտադրվում է խոշոր ֆերմերների կողմից, իսկ մեզ մոտ հիմնականում գյուղացիներն են արտադրում», – նշեց բանախոսը։

Ըստ նրա՝ պայմաններում, եթե կաթ ենք մթերում, ապա կարելի ասել, որ ռիսկերը մեծ են:
«Եթե մի գյուղացու տված արտադրանքում խախտում եղավ, ապա այն կարող է տարածվել ամբողջ արտադրանքի վրա, քանի որ կաթը մեկ ընդհանուր տարայի մեջ է լցվում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ