26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2018

Ամենալավ թուրքը մեռած թուրքն է. Հունաստանի նախկին ԱԳ նախարար

Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս: Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման […]

Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին. կներկայացվեն հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցութունը  «Ֆոլքլայֆ» փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։ «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային […]

«Տիկին Զարուհի Փոստանջյանի ստրատեգիան պրովակացիաներն են»

««Երկիր ծիրանին» ունի իր աշխատանքային ստրատեգիան և Տիկին Զարուհի Փոստանջյանի ստրատեգիան պրովակացիաներն են»,-այսօր` փետրվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Խուդոյանի խոսքով Զարուհի Փոստանջյանի ստատեգիայի հիմքը ուշադրություն գարվելն ու տպավորություն թողնելն է հուզական դաշտի հաշվին: «Պրովակացիայի գնացող մարդիկ  միշտ հասնում են նպատակին: Այս առումով պետք է ընդգծել, որ «Երկիր ծիրանին»-ին եկել էր պրովակացիա անելու: […]

Չիլիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանային (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մատուրանային նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մատուրանան իր գործունեությամբ կնպաստի Նախագահի այցելության ընթացքում […]

«Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարման գործընթացում». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում: Ողջունելով երիտասարդներին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը հետաքրքիր փորձ է: «Աշխարհն այսօր ունի լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են պետական կառավարիչների և ընդհանրապես կառավարման համակարգերի առջև: Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ […]

Նուբարաշենում կոյուղի է կառուցվում

Հաշվի առնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակը, ներկայումս Վեոլիա Ջուր ՓԲԸ, որպես բարի կամքի դրսեւորում, «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի ուժերով այնտեղ՝ «Նուբարաշենից» մինչեւ Վեոլիա ջրի բաշխիչ ցանց, կառուցումն է կոյուղագիծ: Երկարությունը մոտ 110 մետր է, տրամագիծը՝ 300մմ: Ընդ որում, խողովակներն ու անհրաժեշտ 4 դիտահորերը տրամադրել է նշված հիմնարկը, ջրամատակարարինը՝ մասնագետներն են, […]

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և […]

Հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը. նախարար

Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:  Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից:  Արդյունքում  կհստակեցվեն  համայնքի վարչական տարածքում Մասրիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի