26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չիլիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանային (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մատուրանային նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մատուրանան իր գործունեությամբ կնպաստի Նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Ռոդրիգո Նիետո Մատուրանան վստահեցրեց, որ Չիլին հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ հավաստիացնելով, որ նա իր բոլոր հնարավոր ջանքերը կներդնի այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց դեսպան Մատուրանային՝ 2007թ. Չիլիի Սենատի և 2015թ.՝ Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջխորհրդարանական ձևաչափով շփումների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ