26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին. կներկայացվեն հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցութունը  «Ֆոլքլայֆ» փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։ «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները:

Ըստ այդմ,  Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար: Նախնական կանխատեսումներով, մասնավորապես,  փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև 500,000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված պայմանավորվածության  համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են «NY NOW» առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է շուրջ 25,000 այցելու (և տաղավարներով հանդես եկող ավելի քան 2,500 մասնակիցներ: Նախատեսվում է նաև «հայկական գինի» ապրանքանիշի ներկայացում ԱՄՆ շուկայում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ