26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2018

Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, տգեղ երևույթ էր. նախարար (տեսանյութ)

«Ես միայն տեսանյութն եմ տեսել, տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ երևույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին: Դիտարկմանը, թե իր կուսաիցները շատ վատ պահվածք դրսևորեցին, նա արձագանքեց. […]

Նոր իրականություն

«Հայաստան 2018-2022»  փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:  Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու  թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ   առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի  առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները […]

«Արմե՛ն, մի քիչ կամաց խոսի». Ծռերի նիստը շարունակվում է /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:առանց պայմանագրային պաշտպանների ներկայության: Նշենք, որ որոշ փաստաբաններ շարունակում են գործադուլը և հրաժարվում են դատարան ներկայանալ: Դատավորը որոշեց նիստը շարունակել միայն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Դատվոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դադարեցվել են հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանի […]

Մեծ պահքը ապաշխարության շրջան է

Մեծ պահքը ապաշխարության շրջան է, և ապաշխարությունն անհրաժեշտ է ամեն մարդու: Կարելի է ասել, որ ապաշխարությունը մնայուն ներկայություն է քրիստոնյա հավատացյալի կյանքում: Եկեղեցական օրացույցի համաձայն Բուն Բարեկենդանից հետո` չորեքշաբթի օրը` առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո եկեղեցում կատարվում է ապաշխարության կարգ, այսինքն պահք պահողները մասնակցելով ապաշխարության կարգին, օրհնություն են ստանում առավել զորանալու և պահքը շարունակելու: Բայց, քանի […]

Վաղը, մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ. Կ. Կարապետյան

«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայանավորվոած է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գրոծիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-այսօր Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների […]

Վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ մեկ ամսում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյաննն այսօր կառավարության հերթական նիստին հանձնարարականներից մեկով անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը »,-ասաց նա ապա հավելեց, որ չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է: «Հանձնաժողովների գործունեության մեջ […]

Մի անկումը մեդալ արժեցավ․ ռուս զույգը գեղասահքում մնաց առանց մեդալի, առաջինը գերմանացիներն են /ֆոտոշարք/

Պհենչհանում մեկնարկել է օլիմպիական մրցումների 6-րդ օրը։ Օրվա առաջին ու ամենագեղեցիկ մրցումը գեղասահքի սպորտային զույգերի մրցումն էր։ Առաջին տեղը զբաղեցրին Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկոն եւ Բրյունո Մասսոն։ Ավելին, նրանք միավորների քանակով նոր ռեկորդ սահմանեցին ու արդյունքում  235,90 միավորով առաջինն էին։ Երկրորդը Չինաստանից Սուի Վենցզինն ու Խան Ցունն էին, բրոնզե մեդալն էլ բաժին հասավ կանադացիներ Մեգան Դյուամելին […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Փետրվարի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերից հետո արտահերթ նիստ կհրավիրվի: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկում են 2 օր լրացուցիչ տրամադրել գործընկերներին առաջարկների համար՝ օրակարգի վերաբերյալ:

Ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում. վարչապետ

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի մոնիտորինգին վերաբերող հանձնարարական տվեց: Նա նախ նշեց, որ Բնապահպանության նախարարության կողմից եռամսակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոինտորինգի մասին հետազոտություններ, սակայն միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Նաև, ըստ վարչապետի, չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված կարող են խնդիրները լուծվել: Ելնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի