Վաղը, մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ. Կ. Կարապետյան
«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայանավորվոած է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գրոծիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-այսօր Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վերջինս հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և թվային Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեններին երկու ամսվա ընթացքում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման առաջարկություն, մեկ ամսվա ընթացքում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին նա կոչ արեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և օժանդակության տրամադրման համապատասխան մարմինների մասնագիտական գործառույթ: Նա նաև առաջարկեց վիճակագրական ծառայության պետին ևս մասնակից լինել այս գործընթացին:
«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ ոչ թե հետ ենք, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ որովհետև ուղղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով մենք պայմանվորվել ենք, և ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ բոլոր նման վարկանիշների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որ վաղը, մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ»,-ասաց նա: