16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ մեկ ամսում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյաննն այսօր կառավարության հերթական նիստին հանձնարարականներից մեկով անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը »,-ասաց նա ապա հավելեց, որ չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է:

«Հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չի սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը , հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի , Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստեկեցմանը, ինչպես նաև գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին: «Նախնական մենք քննարկել ենք սա սոցապնախարարի ու առողջապահության նախարարի հետ , այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են , պրինցիպիալ, որակապես փոխելու է այդ ոլորտը , այնպես որ`մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ