21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Լուրեր: Փետրվարի 7, 2018

Հանցավոր խումբ «Աշտարակ կաթ»-ում

download

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը վստահ է ՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ, որը խաբեությամբ փորձել է 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել: Այսօր այս մասին վերջինս նշեց «Հենարան» մամուլի ակումբում։ Բանախոսը տեղեկացրեց՝ վերոնշյալ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի դեկտեմբերը, այսինքն՝ մինչև ընկերության սնանկ […]

Պետք է աշխատել թռիչքների աշխարհագրության մեծացման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ. Կարեն Կարապետյան

Aviacia2

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար  նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից  ներդրվել է Հայաստանի Հանրապետության […]

«Հայոց ազգի օրեր»․ Բարեկենդան

bd5ed949c9e727addb702e790b583b0d

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում […]

Ծանր հանցագործության համար 59 անձ, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով 7 անձ է արդարացվել. դատական դեպարտամենտ

Կարեն Փոլադյան

  ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի, նրանց մեղսագրված հանցագործությունների ծանրության աստիճանի, տարիքի, սեռի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ համապարփակ վերլուծություն   ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) […]

«Դրոշը ո՞նց են փաթաթում մի մարդու․ դրոշը մեկինը չէ, ժողովրդինն է»

aram-manukyani-ardzani-teghadr-n119122-1

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի էսքիզին։ Նա նախ նշեց, որ արձանի տեղակայման վայրը սխալ է ընտրված։ «Այդ արձանի հետ կապված՝ դժգոհ եմ դրոշի   հետ  կապված հարցից։ Դրոշը ո՞նց են փաթաթում մի մարդու․  դրոշը մեկինը չէ, ժողովրդինն է։ Այն չի կարող քանդակի ատրիբուտ լինել։ Թող ոնց ուզում են […]

Ջուր չի լինի

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Կայարան թաղամասի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի և  Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սրա վերջը լավ չի լինելու. Փաստաբանների պալատում լարված իրավիճակ է

27848795_1534668156654306_1238829163_n

«Սա ըստ էության ընդվզում է և հարկավոր է պայքարը մինչև վերջ շարունակել: Ես կարծում եմ, որ գործադուլը մեկօրյա չպետք է լինի: Կան առաջարկներ, որ գործադուլը դառնա անժամկետ»,-այսօր Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՓՊ խորհրդի անդամ Մելանյա  Առուստամյանը: Առուստամյանը նշեց, որ փաստաբանները պետք է մոռանան իրենց մեջ եղած անհաշտությունների մասին և միասնական լինեն: «Երբ միասնական […]

Թայլանդում նոր դեսպան է նշանակվել

DC7077BB-0020-4709-85EE-F904A34A9C7D_w1023_r1_s

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն,  Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության […]

Որևէ մեկը Ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնել իմ խոսքերը. Հովհաննիսյան

արփինե հհ

Խորհրդարանում քննարկման է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հստակեցնել տեսա-լուսանկարահանումը վարչական դատական նիստերին ևս։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի այն պնդման հետ, որ լրագրողի անաչառության խնդիր է առաջանում, երբ վերջինս գործող օրենքով պետք է լուսաբանման համար խնդրի կողմերից մեկին միջնորդել դատավորին։ Պատգամավորն ընդգծեց, որ եթե լրագրողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի