26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2018

Փետրվարի 8–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 8–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյանը եւ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ նախագահական ընտրություններ Ադրբեջանում. ներքաղաքկան իրավիճակը Ադրբեջանում. սպասվող տարածաշրջանային զարգացումներ:

Էրդողանը մանրամասնել է հայերի շուրջ զրույցը Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, որի ժամանակ ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ […]

Թուրքիան պաշտոնապես միջամտում է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն  նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ: Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը […]

Ուկրաինայում կարող են փաստաբանին սպանել, գողանալ. ի՞նչ է սպասվում հայ փաստաբաններին/տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 7-ին  Փաստաբանների պալատում մեկնարկեց փաստաբանների բողոքի ակցիան ընդդեմ դատական տուգանքի վերաբերյալ օրենսդրական փոփոխության: Փաստաբանները նշում են, որ որևէ հիմնավորում չկա օրենքի նախագծում, պարզապես փորձում են սահմանափակել փաստաբանական համայնքի ազատությունը: «Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է և պալատը այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունենում և ԱՊՀ և Եվրոպական երկրների փաստաբանների հետ: ԱՊՀ տարածքում մենք ամենահպարտ կեցվածքով […]

Աստված նրանց արածների փոխարենը պիտի բերի իրենց գլխին

Տերը մարդուն ստեղծեց հողից եւ դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի, զորությամբ զգեստավորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։ Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ […]

Մարդասիրական օգնության դեղեր են հատկացվել

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Մասնավորապես` Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային  և ռիթմակարգավորիչ Մետոպրոլոլ տարտրատ դեղահատ 100մգ N 100 Մետոպրոլոլ սուկցինատ ԵԱ դեղահատ 100մգ N 100 Մետոպրոլոլ տարտրատ դեղահատ 37,5մգ N 100 Լիզինոպրիլ դեղահատ 20մգ N 100 Լիզինոպրիլ […]

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում: Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են […]

Այստեղ ողբերգություն չկա. «Ծառուկյան» դաշինքը դիմել է ՀՅԴ-ին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ առաջարկել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միասին ներկայացնել ռեյտինգային ընտրակարգը բացառող նախագիծ:  «Կտացվի՞ համատեղ նախագիծ ներկայացնել, կարծում եմ, որ դա կլինի քաղաքական կոնսենսուս, չի ստացվի՝ իրենք իրենց նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հաջորդ նիստում նորից կդնեն քննարկման»,- ասաց նա:  Հարցին՝ ՀՅԴ-ի արածը երեսպաշտությո՞ւն չէր, երբ Ընտրական […]

Երթերով խնդիր չի լուծվում. Զոհրաբյան

«Մենք կրկին բարձրացնելու ենք աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու խնդիրը, որովհետև այն երկրներում, որտեղ գնաճ կա, դրան զուգահեռ՝ պետք է աշխատավարձերը բարձրանան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ չի կարող լինել իրավիճակ, երբ աշխատավարձերը չեն բարձրանում, սակայն գնաճը և հարկային նման պրեսինգը շարունակվում են: «Սա տնտեսագիտական նոնսենս է: Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի