Պաշտոնատար անձը հրազեն է հափշտակել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հրազենի հափշտակության դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Շ.-ին հիշյալ համակարգում ծառայելու ընթացքում` 1996թ.-ին, տրամադրվել է Մակարով մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակ, սական դրա […]