26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ:
Նախագծով փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել: Դրանիցբացի, նախագծումհստակամրագրվածչենբացառություններ, օրինակ՝կապվածզվարճանքիօբյեկտներումկամայդպիսիվայրերումծխողներիհամարտարածքներառանձնացնելուհետ: Ըստօրինագծի՝բացօթյատարածքներում ծխելու համար տարածքների հատկացման և կահավորման պահանջները սահմանվելու են լիազոր մարմինների հրամանով, սակայն այդ հրամանի ընդունման ժամկետներ ամրագրված չեն։ Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելքը»: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, օրինակ, եվրոպական երկրների մեծ մասը ծխախոտի օգտագործման «բացարձակ արգելքին» հասել է աստիճանական արգելքների միջոցով: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրների օրենքներ առ այսօր նախատեսում են ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման հնարավորություն։
Հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ անթույլատրելի բարձր են նաև ծխախոտի օգտագործման կանոնների խախտման պարագայում առաջարկվող տուգանքների չափերը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը։
Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է ծխախոտի ներմուծման դեպքում 800․000 դրամի չափով տուգանք կիրառել, եթե ծխախոտի նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցվել է։ Այս դրույթով նախատեսվող տուգանքի նշանակման չափը ոչ միայն անթույլատրելի բարձր է, այլ նաև նախատեսված չեն անձնական օգտագործման ծխախոտի ներմուծման պարագայում բացառություններ։ Կարող է ստացվել, որ այդպիսի բացառության բացակայության պարագայում տուգանք կարող է նշանակվել նաև, ասենք, անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված, սակայն նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտի համար։
Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր նկատառումները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։ Դրանցից մի քանիսն իրենց արտացոլումը ստացել են հանրային քննարկման ներկայացված նախագծի նոր տարբերակում։ Համաձայն այդ առաջարկների՝ ձերբակալվածների, կալանավորվածներիպահմանվայրերում, զորամասերում և զինվորական հաստատություններում ծխելու և ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվելու են առաջինի դեպքում Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մարմինների սահմանած կարգով, երկրորդի դեպքում՝ Պաշտպանության նախարարության։ Բացի այդ, ծխելը թույլատրվելու է այն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, որոնք համարվում են բնակելի տներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ