19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2018

Չարաշահումնե՞ր Շիրակի պետական համալսարանում

Շիրակի պետական համալսարանում չարաշահումների մասին սկսեցին բարձրաձայնել  պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհանես Խորիկյանն ու դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, նրանք բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` հայտարարելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը, ֆինանսկան չարաշահումներից սկսած մինչև ուսումնական պլանների կրճատում, թերի ուսուցում ու անհարկի […]

ՍԱՊԾ-ն կանդրադառնա թթվասերի շուկայում բացահայտումներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ «Հետք»-ի կողմից ներկայացված 10 արտադրության թթվասերի փորձաքննությանը: «Թթվասերի հետ կապված՝ հիմա դիտարկում է արվում ՍԱՊԾ-ի հետ, և մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն», – նշեց նախարարը: Վերջինս նշեց, որ ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը, մինչդեռ ակտիվորեն համագործակցում է լրատվամիջոցների կամ […]

Փաստաբանները կշարունակեն գործադուլը. ՓՊ խոսնակ

«Փաստաբանները շարունակում են գործադուլը: Վաղը ևս նրանք դատական նիստերին չեն մասնակցի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատը բողոքի ակցիա է իրականացնում: Նշենք, որ ըստ առաջարկվող դրույքի՝ դատավորներին հնարավորություն է տրվելու փաստաբաններին նկատողություն անել, դուրս հրավիրել նիտերի դահլիճից, նաև տուգանել 100 հազար դրամի չափով: Փաստաբանները պայքարում են օրենքի […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:  Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում […]

Խոստումը կատարվել է. եղել է 856 մլն դոլարի ներդրում

  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ փետրվարին կոչով դիմել է սփյուռքին և ասել, որ ՀՀ-ում նոր փոփոխություններ են սկսվում, եկե՛ք ՀՀ և ներդրումներ կատարե՛ք: Պատգամավորը հետաքրրքվեց՝ ինչ արձագանքներ կան:  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ թե ինչքան է կոնկրետ վիճակագրությունը, փետրվարին հանձնարարվել […]

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:  Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:  Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ […]

Ունքը բուժելու տեղը աչքն էլ չհանենք. պատգամավորի մտահոգությունը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ դեռ նախորդ տարի «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման հետևանքով աշխատավարձ չստացած քաղաքացիների հարցով դիմել է վարչապետին: Պատասպան է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, որ միայն սնանկացման գործընթացների շրջանակներում կարող է լուծվել այդ հարցը: Ըստ նրա՝ սնանկացման կառավարիչը դատական հայտեր է հարուցել մի քանի […]

Թունավորվել են շմոլ գազից

Փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Բ.-ն, 1988 թ. ծնված Թեհմինե Մ.-ն և 2008 թ. ծնված Էդիտա Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի […]

Շիրակի մազում ավելացել են գողությունները, կոռուպցիոն հանցագործությունները

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը  ամփոփել է նախորդ տարին, փաստերով լրագրողներին ներկայացրել  վիճակագրությունը: Շիրակի մարզում 2016 թվականի 12 ամիսների ընթացքում արձանագրվել է 250 դեպք, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 359, շուրջ 109 դեպք նախորդ տարի ավելացել է։ Վիճակագրական տվյալներն են փաստում, որ  Շիրակի մարզում աճել  են գողությունները: Մասնավորապես, 2016-ին արձանագրվել է բնակարանային գողության 51 դեպք, բացահայտվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի