20 Մայիսի, Երկուշաբթի, 2019

Լուրեր: Փետրվարի 6, 2018

Կարեն Կարապետյանը Դոմինիկ դը Բյումանի հետ քննարկել է հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ուղիները

Byuman1

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ «Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը  Շվեյցարիայի […]

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

074A7724

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, որոնց մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է և հագեցվել ժամանակակից ու եզակի բուժսարքավորումներով: Վիգեն Սարգսյանին են ներկայացվել հոսպիտալում և հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքները, մատուցվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև նյութատեխնիկական […]

Լրագրողին ահաբեկելու փաստով քրեական գործ է հարուցվել

default

2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ  տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան […]

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է

maxresdefault

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահովումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին […]

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ

mutesebbis_heyet_m

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը՝ Ներկայացուցչական ժողովը, դատական հայց է ներկայացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ: «Ակօս» հայկական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Ներկայացուցչական ժողովն իրավունքները վերականգնելու նպատակով դատարան է դիմել այն բանից հետո, երբ նախարարությունը չի պատասխանել պատրիարքի ընտրությունների անցկացման համար ներկայացված դիմումներին: 2017թ մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ կազմված Ներկայացուցչական ժողովը […]

Հայաստանը գրավում է կարևորագույն ինդեքս

25530270_1523505017762424_641423566_n

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի փետրվարի 6-ի ելույթը հայտարարությունների ժամին Վերջին օրերին քաղաքական հարթակում տեղի ունեցող իրադարձությունները մեկ անգամ ևս մեզ մտորելու և խորհելու առիթ են տալիս, մտածելու մեր անցած ճանապարհի, սահմանադրական բարեփոխումների, ժողովրդավարության ճանապարհով մեր իրականացրած քայլերի մասին և, ինչու չէ, նաև համամետություն անցկացնելու մեր հարևան պետության կողմից իրականացվող հակաժողովրդական քաղաքականության հետ: Այսօր մենք հպարտությամբ կարող […]

Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով (լուսանկարներ)

700x400

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։ Բողոքի […]

Արցախահայությունը հաղթելու է ինչպես աստվածաշնչյան Դավիթը Գողիաթին

Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Հարգելի խորհրդարան    Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին: Մեր տարածաշրջանում արտաքին մարտահրավերներին դիմայակումն ու անվտանգության ամրապնդումը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը: Հաշվի առնելով այդ ամենը` անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց ՀՀ Զինված ուժերի 7-ամյա արդիականացման ծրագիրը, որի կյանքի կոչմամբ մենք կունենանք […]

«Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է».սոցիոլոգ

скачанные файлы (3)

«Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ունի ապահովել նվազագույն սոցիալական պայմաններ քաղաքացու համար, որպեսզի նա դրսում չհայտնվի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը նկատում է, որ թանկացումները եղանակի նման  փոփոխական են: «Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի