19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ո՞վ է լինելու առաջին տիկինը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»: Ի դեպ, այդ տարիներին եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հեռուստաընկերություններին, որոնք ավանդույթի ուժով օգտագործել են այդ բառակապակցությունը, […]

Արթուր Օսիկյանը՝ ՆԳ նախարա՞ր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները և իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային […]

3-ամյա երեխայի պատանդառուն արդեն հասցրել է զրույց ունենալ քրեական հեղինակությունների հետ․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի hոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով կալանավոր Արգամ Հովիկյանին նոր մեղադրանք կառաջադրվի: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Սարգսյանը: Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզի տարածք եւ պահանջել նախկին կնոջը: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել էր […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Թումանյան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ԱՄՆ առաջարկ, որից հրաժարվել Հայաստանը չի կարող․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Այդպիսի այցերը ամենեւին արտառոց չեն, եւ այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերեւս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը: Մյուս կողմից, […]

ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն: Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին […]

Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի: Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերեւույթ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմեր: Առերեւույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես […]

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Միջանկյալ նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  լրագրողները  Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի