19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2018

Քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ: Այսպես, Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, […]

Պետք չէ սպասել գանգատների, և նոր միայն դիմել բժշկի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ճառագայթային ախտորոշման» բաժանմունքի ղեկավար, բ. գ. թ. Հովհաննես Վարդևանյանը մեր հասարակությանը   հորդորեց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, և  անհարժեշտ չէ  սպասել, որ գանգատներ լինեն, որ մարդը դիմի բժշկի. հարկավոր է  հետազոտվել: «Եթե գանգատներ են առաջացել, ուրեմն պրոցեսը զարգացում է ապրել, պետք չէ սպասել դրանց: Հարկավոր է հետևել աշխարհում ընդունված տարբերակին, […]

Քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է. Խաչանուշ Հակոբյան

Փետրվարի 4-ին՝  քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց՝ այս տարի իրենց կենտրոնի ցուցանիշները վկայում են այն մասին, որ քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է, հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվն է պակասել: «Սակայն   մենք  գիտենք, որ քաղցկեղը  չարամիտ հիվանդություն է, երբ սկսում է […]

Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը

Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը: «Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաեւ եզակի ազնվության տեր մարդ էր եւ ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ես հանցագործ չեմ ու չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայանը հայտարարեց

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: […]

Կարեն Կարապետյանն Ալմաթիում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է […]

«Մենք Կարեն Կարապետյանից չենք դժգոհում»

Խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու այս փուլն իր հետ առաջ է բերելու բազմաթիվ  հարցեր, որոնք պետք է խորհրդարանը լուծի: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:Բանախոսը շեշտեց՝ բացառված չէ, որ իշխանբություններըհ փորձեն խանգարել իրենց այս կամ այն օրենսդրական նախաձեռնությունն առաջ մղելու հետ կապված: Լրագրողների հարցին՝ Կարապետյանի ղեկավարած Կառավարությունից դժգո՞հ են, […]

Ավտովթար Աշտարակում․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տ.Մեծի փողոցում՝ շուկայի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes e-190» մակնիշի 35 DV 859 (վարորդ Ա. Մ.) և «Nissan X-trayl» մակնիշի 35 GQ 510 (վարորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի