Պետք չէ սպասել գանգատների, և նոր միայն դիմել բժշկի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ճառագայթային ախտորոշման» բաժանմունքի ղեկավար, բ. գ. թ. Հովհաննես Վարդևանյանը մեր հասարակությանը հորդորեց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, և անհարժեշտ չէ սպասել, որ գանգատներ լինեն, որ մարդը դիմի բժշկի. հարկավոր է հետազոտվել:
«Եթե գանգատներ են առաջացել, ուրեմն պրոցեսը զարգացում է ապրել, պետք չէ սպասել դրանց:
Հարկավոր է հետևել աշխարհում ընդունված տարբերակին, երբ որ աղջիկը հասնում է սեռահասունության տարիքի, ինչ-ինչ պարբերականությամբ այցելում է գինեկոլոգի: Եթե ամեն ինչ նորմալ է, սկզբնական շրջանում պարտադիր չեն հաճախակի հետազոտությունները, բայց արդեն 35 տարեկանից սկսած հետազոտությունները ցուցված են բոլորին: Այդ ժամանակ որոշում են հետագա հետազոտությունների պարբերականությունը»,-ասաց նա:
Բանախոսը շեշտեց՝ 35-40 տարեկանն այն շրջանն է, երբ կինը տարեկան մեկ անգամ պետք է անցնի մեկ մամոգրաֆիկ հետազոտություն, ինչը կարող է կանխարգելել քաղցկեղը, ինչպես նաև նախապես ախտորոշել հիվանդությունը: