12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ջայլամի նման գլուխներդ խրել եք ավազի մեջ․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր կմասնակցեն ցույցերի և կզբաղվեն «քաղաքական խարդավանքներով»՝ հուլիսից կազատվեն աշխատանքից, ապա հարց է առաջանում՝ ո՞նց և ո՞վ է որոշում, թե ինչն է «քաղաքական խարդավանք», իսկ ինչը՝ քաղաքացու կարծիքն արտահայտելու Սահմանադրական իրավունք։
Մեզ համար վաղուց պարզ է, որ Հայաստանի ցանկացած ազատ քաղաքացի ցանկացած պահի կարող է ենթարկվել պետական հետապնդման։ Խոսքի իրավունքը գլխին սարքում են որպես խարդավանք ու վերջ…Սա հասկանալի է, և շատ հստակ…
Բա լավ, էս թեմայով ՄԻՊ-ը, դատական համակարգը, վերահսկողական մարմինները բան չունե՞ն ասելու։ Լավ, դուք գետինը չե՞ք մտնում։ Ինչի՞ համար եք դուք։ Գոնե մի հատ «պու» արեք այ ոչմիբաներ:
Ջայլամի նման գլուխներդ խրել եք ավազի մեջ, համապատասխան դիրքով կանգնել, մի խախտված ինչ ուզում անում է ձեր հետ…կամ հայտարարեք, որ ֆուտլյար եք, կամ  ձեր համար օրենքը ոչ թե Սահմանադրությունն է, այլ վարչապետի ֆեյսբուքյան էջի ամենօրյա դատարկաբանությունները…»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ