26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ երկրում իրական հանցագործը դառնում է «դատավոր»․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ երկրում իրական հանցագործը դառնում է «դատավոր», նշանակում  է այդ երկրից իսպառ հեռացել է  արդարադատությունը, նշանակում է այդ երկրում չկա դատական համակարգի անկախություն, չկա  իրավունքների եւ լիազորությունների տարանջատում։ Տեսեք, թե ոնց է մեծանում քաղբանտարկյալների թիվը, ոնց են աջուձախ բռնում, դատում, փակում։
Նշանակում է այդ երկիրը գլորվում  է  ճահիճը։  Իրական ընդդիմությունը, իրենց ընդդիմություն հռչակածները, հանուն երկրի, պետականության եւ ազգային արժանապատվության կռվի պատրաստ  մարդիկ,  որքան արագ սա ընկալեն, ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԿԱԼԵՆ,  եւ գործուն քայլերի գնան, այնքան  հնարավոր կլինի դուրս գալ այս ճահճից։  Եւ պետք չէ, անճարի պես  ձեռքերը այս կամ այն  կողմ  պարզել եւ SOS գոչել։ Ուրիշներից  չի լինելու ոչ մի փրկություն,  քո սեփական երկիրը փրկելու համար քեզ ոչ մեկը չի տալու այդքան ձեր սպասած «ԴԱԲՐՈՆ»։
Փրկվողն էլ ենք մենք լինելու, կռվողն  եւ հաղթողն էլ։
Թողեք լիրիկան։ Մարդ եղեք, դուք հո գորտ չեք, որ էս ճահճից չեք ուզում դուրս գալ»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ