18 Օգոստոսի, Կիրակի, 2019

Լուրեր: Փետրվարի 2, 2018

Լավրովը եւ Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

timthumb

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի եւ այլն: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Պավլիկ Մանուկյանը գրկախառնվեց Սեֆիլյանի հետ

27496605_2038494179743618_1277808828_n

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօրվա նիստում  ցուցմունք կտա  «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ […]

«Սերժ Սարգսյանը հոխորտում էր, բավական ազատ էր խոսում»

5922386

Քաղաքական-հասարակական գործիչ, գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանում աստիճանաբար նվազում է ռուսական ազդեցությունը, և կառավարման վրա ավելանում է Եվրամիության ազդեցությունը: «Հիմա Ռուսաստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ազդեցությունն է շատ մեծ Հայաստանի վրա, հետագայում կամաց-կամաց փոխվում է դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Արշակյանի՝ նրանց ազդեցությունը կարող է լինել ապրիլից […]

Սպասում են իրենց Տիրոջ գալուն

luys

Առաքյալը գրում է, որ արդարության պսակը, որպես հատուցում, տրվելու է բոլոր նրանց, ովքեր «սիրեցին ՆՐԱ հայտնվելը» (2 Տմ. 4:8): Քրիստոսի հայտնվելը սիրողները նրանք են, ովքեր հավատարիմ ծառայի պես սպասում են իրենց Տիրոջ գալուն և արթուն կերպով կատարում իրենց Տիրոջ հանձնարարականները: Նրանք համառորեն հետևում են իրենց Տիրոջ պատվիրաններին ու սեփական անձը չեն խնայում դրանք կատարելու համար: […]

Օրենքների նախագծեր են մշակել

mip-634x445

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են […]

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել

default (5)

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը Կուբայում ինքնասպան է եղել: Ինչպես նշում են տեղական զլմ, ները ավելի վաղ նա խորը դեպրեսիայի մեջ է եղել ու համապատասխան բուժօգնություն է ստացել։ Կաստրո Դիաս-Բալարտը 68 տարեկան էր: Նա Կուբայի Պետական խորհրդում գիտական հարցերով խորհրդական էր եւ Կուբայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը, զբաղվում էր ինովացիաների […]

ՀՅԴ–ն ամփոփել է կոալիցիայի մեկամյա գործունեությունը

default

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել ընտրությունների տարածքային ռեյտինգային ընտրակարգը: Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ: Հայտարարությունում ասվում է. «2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի […]

Փաստաբանների պալատում խորհրդավոր գաղտնապահություն է. Ահազանգ /տեսանյութ/

2709445C-B15D-4F1E-A615-9A0598F4F258_w1023_r1_s

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը հայտնում է , որ երեկ  ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: « Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ […]

Եղվարդում պարտատերը պարտքի պատճառով պարտապանի երեխային առևանգել է՝ պարտքը փակելու դիմաց բաց թողնելու պայմանով

arevangum

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված