23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2018

Մի շարք մարզիկների ծառայությունից տարկետում տրվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ մի քանի անձանց տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում են ստանալու տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ՝ հետևյալ սկզբունքով՝ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում […]

3-ամյա երեխան երկու օր մնացել է մահացած տատիկի ու պապիկի հետ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թայվանում։ 3 տարեկան երեխան երկու օր շարունակ տանը փակված է մնացել մահացած տատիկի ու պապիկի հետ։ Հարեւանները, տեսնելով, որ ծեր ամուսինները տնից դուրս չեն գալիս մի քանի օր եւ իմանալով, որ նրանց հետ է ապրում նրանց փոքրիկ թոռնիկը, զանգահարել են ոստիկանություն։ Երբ ոստիկանները բացել են դուռը, ծեր ամուսիններին հայտնաբերել են […]

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը , որ կարգապահական վարույթ հարուցվի Արտուշ Գաբրիելյանի դեմ/տեսանյութ/

«Սասնա ծռերի» գործով Աշոտ Պետրսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում միջնորդեց դիմել Արդարադատության խորհուրդ և կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ: «Միջնորդում եմ դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ կարգապահական վարույթ հարուցելու դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, ով ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպաններ է ներգրավվել նրանց շահերի […]

Արամուսում բնակարանային գողին տանտերերը բռնել են տնից փախչելիս /ֆոտո/

Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս: Հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պերոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան […]

Մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տալ, թե ինչ է փոխվել. վարչապետ

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված  Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական,   N 81 միջնակարգ  դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում […]

«Սասնա ծռերի» անդամի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ իր նկատմամբ կատարվել է մահափորձ: «Դուք իմ նկատմամբ մեկ անգամ մահափորձ եք արել և ցանկանում եք կրկնել»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանը: Մեղադրող դատախազը նկատեց, որ […]

Մեքսիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-մեքսիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մորենոն վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը […]

Զգույշ եղեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր իշխանությունը՝ իշխելու […]

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները և իրականացվող ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:  Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի