20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2018

Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը  նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին  Նիդեռլանդների կողմից  շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը: Վարչապետը  գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում […]

Սարգիսը միշտ մեզ հետ կլինի. Ռագըփ Զարաքօղլու

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն «evrensel.net» կայքում իր վերջին հոդվածը նվիրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի հիշատակին։ «Սարգիս Հացպանյանին կորցնելու լուրը ստացվեց հենց Հրանտ Դինքի հիշատակման օրերին։ Մեր ընդհանուր ընկեր Հրանտի մահվանից ընդամենը 1 օր անց՝ հունվարի 20-ին։ Այս լուրով հունվարի խավարը մի փոքր ավելի մռայլվեց․․․ Դրա համար բոլորովին […]

Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է առաջադրել. Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ պատմական այս շրջանում վարչապետի պաշտոնը պետք է ստանձնի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Այս պահի դրությամբ, ես ինքս անձամբ նպատակահարմար եմ գտնում, որ վարչապետի պաշտոնն ստանձնի ներկայիս նախագահը: Ես չեմ էլ թաքցնում իմ դիրքորոշումը: Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է […]

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, Զվարթնոց օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են […]

Աֆրին ներխուժելով՝ Էրդողանը մի շարք հարցեր լուծեց

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայի կողմից Աֆրին ներխուժելուց, ասաց, որ դրանով Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դեմ ծառացած մի շարք խնդիրներ լուծեց։  Նրա խոսքով՝ Թուրքիայի ներսում վերջին շրջանում ներքաղաքական լուրջ խմորումներ կային, որոնք իջեցրել էին Էրդողանի վարկանիշը։ «Թուրքական հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կային՝ կապված երկրում արտակարգ դրության հայտարարման, մի շարք ձերբակալությունների հետ»,–ասաց նա։ Թուրքագետի կարծիքով՝ […]

Խոշոր վթար Վայոց ձորի մարզում․ կա երկու զոհ

Հունվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, կա երկու զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հապա բարեկամ Գերմանիային տեսեք. Էրդողանի կոշտ հայտարարությունը /տեսանյութ/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի օրակարգային մի շարք հարցերի: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահն արձագանքել է այն դեպքին, երբ Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև: Միջանկյալ նշենք, որ բախման պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիայի զինված ուժերը […]

Սուրբ Սարգսի տոնին սիրեցյալին երազում տեսնելը ենթագիտակցության հետ է կապված․ հոգեբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հեգեբան  Սամվել Խուդոյանն անդրադարձավ Սուրբ Սարգսի տոնին սիրեցյալին երազում տեսնելու ավանդույթին։ «Երազում հաճախ  մեր ենթագիտակցականից բերում ենք գիտակցական այն իրականությունը, որը անվանում ենք ապագա կամ կանխատեսում: Մարդը գիտակցական մակարդակում օգտագործում է ինֆորմացիայի մեկ տոկոսը, մնացածը մնում է մեր ենթագիտակցությունում, ուստի և երազները ունենում են զգուշացնող, կանխարգելիչ բնույթ», –  ասաց հոգեբանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի