27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սարգիսը միշտ մեզ հետ կլինի. Ռագըփ Զարաքօղլու

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն «evrensel.net» կայքում իր վերջին հոդվածը նվիրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի հիշատակին։

«Սարգիս Հացպանյանին կորցնելու լուրը ստացվեց հենց Հրանտ Դինքի հիշատակման օրերին։ Մեր ընդհանուր ընկեր Հրանտի մահվանից ընդամենը 1 օր անց՝ հունվարի 20-ին։ Այս լուրով հունվարի խավարը մի փոքր ավելի մռայլվեց․․․ Դրա համար բոլորովին չեմ սիրում հունվարը», – գրում է Զարաքօղլուն։

Նա պատմում է, թե ինչպես էր Հացպանյան – Զարաքօղլու- Ռեջեփ Մարաշլը եռյակը Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Ամելոյում արշավ կազմակերպել՝ «Մի թուրք, մի քուրդ և մի հայ խոսում են 1915թ․-ի մասին» խորագրով։

Այնուհետև Զարաքօղլուն հիշում է, թե ինչպես է Ստամբուլի հայերի միությունը Սարգիս Հացպանյանին շնորհել «Հրանտ Դինքի ազատության ոգու և արդարության» մեդալը։ Պարգևի հանձնման արարողությունը կատարվել է արդեն Լիոնի հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում Հացպանյանը։ Դրանից առաջ էլ Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միության» նախագահ Ալի Էրդեմը Հացպանյանին միության պատվո պարգևն էր շնորհել։

«Մի նոր ցեղասպանություն կանխելու համար սկսված, սեփական ինքնորոշման իրավունքը պաշտպանող ղարաբաղյան ազատամարտին նաև Սարգիսն էր մասնակցելու։ Այդ պատերազմի ժամանակ Սարգիսը ստանձնելու էր քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման պատասխանատվությունը; Եվ նրան գրկող մի ազերի կնոջ հետ արված լուսանկարը դառնալու էր ղարաբաղյան պատերազմի սիմվոլիկ լուսանկարներից մեկը»,- գրում է Զարաքօղլուն։

Հեղինակը պատմում է, որ իր՝ բանտում եղած ժամանակ Հացպանյանն ու մի շարք հայ մտավորականներ աջակցել են իրեն, հայ հեղինակները սեփական ստորագրությամբ գրքեր են ուղարկել նրան, ինչն անչափ ոգևորիչ է եղել։

«Սարգիսը միշտ աջակցել է «Belge» հրատարակչության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բարոյական և մշակութային կամուրջ ստեղծելու ջանքերին։ Նրա կենդանի հիշատակը միշտ մեզ հետ կլինի՝ քանի դեռ ողջ ենք ու պայքարում ենք ճշմարտության համար»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ