27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է առաջադրել. Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ պատմական այս շրջանում վարչապետի պաշտոնը պետք է ստանձնի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս պահի դրությամբ, ես ինքս անձամբ նպատակահարմար եմ գտնում, որ վարչապետի պաշտոնն ստանձնի ներկայիս նախագահը: Ես չեմ էլ թաքցնում իմ դիրքորոշումը: Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը»,-ընդգծեց Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է ապագա նախագահի ընտրությանը, ապա ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն նկատեց, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ճանաչում է 1977 թվականից և վստահեցնում է, որ Սարգսյանն այն արժանի թեկնածուն է, ում կարող ենք տեսնել նախագահի պաշտոնում:

 «Նա լավագույն թեկնածուներից մեկն էր, և ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է առաջադրել»:

Արմեն Սարգսյանը, ըստ Գառնիկ Իսագուլյանի, կարող է բանակցություններ վարել Արցախյան հիմնահարցի շուրջ: «Եթե թագավորական ընտանիքի հետ կարողացել է բանակցել, ապա կարող է բանացել նաև այլ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարության հետ: «Նա ոչ միայն ունակ է Ալիևի հետ բանակցելու, այլև ցանկացած այլ երկրի ղեկավարի»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ