18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 8, 2018

Էդմոն Մարուքյանը ճանաչվել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

Գերմանական հեղինակավոր ՛՛Treffpunkteuropa՛՛ ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»: Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ ՛՛Treffpunkteuropa՛՛-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք […]

Հերոս տղաների արյամբ գծված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Իրանում հնչեցված կոչերը վերահաստատում են, որ ցույցերի կազմակերպման գործում զգալի է արտաքին հետքը

Իրանում ցույցերի ընթացքում հնչեցված կոչերը վերահաստատում են այն փորձագիտական տեսակետը, որի համաձայն ցույցերի կազմակերպման գործում զգալի է արտաքին հետքը.  Մասնավորապես հնչեցին հակառուսաստանյան, Իրանում շահի իշխանության վերականգնման կոչեր. Հիշեցնեմ, որ շահի իշխանության շրջանում և հատկապես 20-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում ամենահաջողված ռազմավարական դաշինքը Իրան-Իսրայել տանդեմն էր` ԱՄՆ հովանու ներքո.  Կա փորձագիտական բավական տարածված գնահատական, ըստ որի […]

Ոստիկանությունից ազատվել է 30 ծառայող

ՀՀ ոստիկանությունում 2017 թվականին ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր: Նիստերի ընթացքում հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. 30 ծառայողի` ոստիկանությունից ազատում, 6 ծառայողի՝ «խիստ նկատողություն», 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ […]

«Մարդկանց լույսով ողողելու համար պետք է արևը կրես քո մեջ»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝  Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հունվարի 5-ին նշել է ծննդյան 50-ամյակը: Ծննդյան օրը Ռուզաննա Խաչատրյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ «Մարդկանց լույսով ողողելու համար պետք է արևը կրես քո մեջ»։

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:  Նկատելով […]

Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորության

 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ նրա մօտ մեր հաւաքուելու համար 2 դուք իսկոյն չխռովուէք ձեր մտքում եւ չզարհուրէք ո՛չ հոգով, ո՛չ խօսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ արդէն եկած-հասած լինի Տիրոջ օրը: 3 Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն […]

Կցրտի

Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:

Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև Լիդիանը ընդունել էր հրավերը

Լիդիան Արմենիան տեղեկացավ, որ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին պատասխանելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի