26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2017

Գիտությամբ զբաղվողները կկարողանան նաև «տուն պահել»

«Իսկապես, կարևոր խնդիր է, որովհետև բացի նրանից, որ գիտնականը պիտի ստանա որակ, ինքը պիտի կարողանա նաև այդ որակով իր կենսագործունեությունն ապահովել, այսինքն՝ ինքը պիտի մոտիվացվի գիտության մեջ մնալու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ի պատասխան դիտարկման, թե գիտության ոլորտը գրավիչ չէ, հենց այդ պատճառով էլ 5000-ից ավել թեկնածուներ կան, […]

«Գոմաղբ ուտողների միություն», գեյ-շքերթներ․ Սոդոմ-Գոմոր՝ մեր երկրո՞ւմ /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվում է  հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է  համասեռամոլներին։ Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:  Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել: […]

Նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետևանքով կրած վնասների […]

Վարչապետի մոտ քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ համակարգում գործող ԾԻԳ-երի և ՋՕԸ-երի օպտիմալացման արդյունքում արդեն իսկ տնտեսվել է գրեթե 800 մլն դրամ, Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ համակարգի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ: Համապատասխան քայլեր են նախատեսվում պոմպակայանների հետ […]

ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն  կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172-ից-180 համարների և Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը […]

Կալիֆորնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

Կալիֆորնիայի Փեբլ լողափում ուրբաթ սպիտակ շնաձուկը հարձակվել է իր հոր հետ ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա, հայտնում է Huffington Post-ը: Շնաձուկը կծել է երիտասարդի ոտքտ, նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության ենթարկվել։ Այժմ տղայի վիճակը կայուն է։ Նշվում է, որ Գրիգորը և նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են […]

«Դատավորների աշխատավարձը շատ համեստ է»

«Համակարգը՝ ոչ միայն դատական ունի իր թերությունները: Բայց գործիքը թույլ է տալիս վերահանել ոչ միայն բացասական, այլև դրական կողմերը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացումից հետո: Նախարարն ընդգծեց, որ արդարադատության ոլորտում շատ քիչ գումար է ծախսվում: «Եվրոպական ցանկացած երկրի հետ համադրեք, մեզ մոտ և՛ դատավորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի