26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2017

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել  մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:  Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց […]

Շատ կարևոր է, որ այդ երիտասարդները չտրվեցին այս կամ այն քաղաքական ուժի հորդորներին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյան մի շարք առաջարկներ է ներկայացրել զինվորական ծառայության մասին օրենքի վերաբերյալ: «Ցանկացած մեկի համար հեշտ է  ուղղակի հայտարարություններ անել, բայց շատ բաներ կան, որ պետք է հաշվի առնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսագուլյանի համար հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ մի կողմից իշխանությունները շատ […]

Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները կապամոնտաժվեն․ թուրք նախարար

Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում, հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Հայտնում է թուրքական «Haber.sol» լրատվական կայքը: «Կա համապատասխան որոշում, ըստ որի 60 օրվա ընթացքում այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Մենք այս հարցում հետևողական կլինենք»,-ասել է Քուրթուլմուշը: Նշենք, որ Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող […]

Թալանել են «Հայէկոնոմբանկ»-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկեղեն

Երեւանում, նոյեմբերի 16-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, 50-ամյա Հակոբ Թ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը եւ ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հակոբ Թ.-ն […]

Բախվել են Նիսանն ու Մերսեդեսը. կան տուժածներ

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 12 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Sentra» մակնիշի 72 SA 772 (վարորդ՝ 1997 թ. ծնված Ս. Մ.) և […]

Սրանով ի՞նչ եք թաքցնում, թե՞ սա մեր փողն է. պատգամավորը՝ ՊԵԿ-ին

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթեցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե անցած տարիների փորձը ինչ է ցույց տալիս, արտաբյուջետային միջոցների խնայողությունները ինչ ծավալ են կազմում: «Խնայողությունների ծավալը […]

Մայրը փորձում էր տեսնել որդուն. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը սանկցիայի ժամկետը լրանալուց հետո բերվեց դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին Սաֆարյանի մուտքը: Գևորգ Սաֆարյանի մայրը փորձում էր ապակու հետևից տեսնել որդուն: Դատական կարգադրիչները  ցանկանում էին մորը հեռացնել ապակուց: Սաֆարյանը […]

ՔԿՀ պաշտոնատար անձինք և քննիչները հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ցուցմունք տալուն հարկադրելու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի