04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սրանով ի՞նչ եք թաքցնում, թե՞ սա մեր փողն է. պատգամավորը՝ ՊԵԿ-ին

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթեցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե անցած տարիների փորձը ինչ է ցույց տալիս, արտաբյուջետային միջոցների խնայողությունները ինչ ծավալ են կազմում: «Խնայողությունների ծավալը վերջին տարում կազմել է ընդհանուր ֆոնդի 20-30 տոկոսը, որը կազմում է շուրջ 1,5 մլրդ դրամ»,-հայտնեց Միրումյանը: 

«Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ  նշեց, թե իրենք տարիներ շարունակ դեմ են եղել արտաբյուջետային ֆոնդին: Նա նշեց, թե չգիտեն, թե ինչպես է ընդհանրապես ձևավորվում այդ արտաբյուջետային ֆոնդը, և հիմա էլ ասում են, թե տնտեսում է լինում: «Իսկ տնտեսում լինելուց հետո ապակողմնորոշելու համար ասում եք՝ լավություն ենք անում՝  արտաբյուջե ենք ուղարկում: Հետո բյուջեն մի հասկացություն է, որ ցանկացած տեղամասի զարգացման համար փող հատկացնենք: Հիմա սրանով ի՞նչ եք թաքցնում, թե՞ սա մեր փողն է»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանը նշեց, թե դեմ է եղել արտաբյուջետային ֆոնդերին, բայց արդեն օրենսդրությունն ընդունված է, և չեն քննարկում՝ ունենք, թե ոչ արտաբյուջետային ֆոնդ, և այս օրենքի ընդունում չընդունումից չի վերանալու: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ