27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2017

Խոշոր հրդեհ Քաղսի գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ […]

Ինչպես անվտանգ օգտագործել հակաբիոտիկները եւ որ դեպքերում /վիդեո/

Հայտնի մանկաբույժ Կոմարովսկին մի քանի խորհուրդներ է տվել ծնողներին այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ օգտագործել հակաբիոտիկները։ 1, Հակաբիոտիկներն օգնում են բակտերիալ վարակների ժամանակ, դրանք չեն ազդում վիրուսների եւ հարբուխների վրա։ 2, Երեխաների մոտ սուր շնչառական վարակների առաջին իսկ նշանների դեպքում մի շտապեք հակաբիոտիկներ տալ։ Ավելի լավ է՝ դիմեք մանկաբույժին խորհուրդների համար։ 3, Ճշտեք […]

Որն է Ռուսաստանի զիջելու գինը

Որոշ փորձագիտական գնահատականներով, ռուսական կողմը դեմ չէ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. Որպես հիմնավորում, ներկայացվում է ԵԱՏՄ և ԵՄ միջև գործակցությունում Հայաստանի միջնորդ դառնալու հնարավորությունը. Թեև, դժվար է համաձայնել ԵՄ-ի հետ ՀՀ համաձայնագրի ստորագրման հարցում Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ նշյալ տեսակետի հետ` ունենալով Վրաստանի և Ուկրաինայի նախադեպերը.  Այդուհանդերձ, եթե շարժվենք այդ սցենարի տրամաբանությամբ, չի բացառվում, որ համաձայնագրի […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Կանադա։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։  Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի Սեն-Ժան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։  Հայաստանի պաշտպանության նախարարն […]

«Նեուժելի չե՞ք կարա մեր վարսավիրանոցում մազերը կտրել»․ վարչապետի պատասխանը գյումրեցուն /տեսանյութ/

Այսօր Գյումրու Շիրազի փողոցում նորից երթևեկություն չկար: Կրկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր  շրջայց կատարում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:   Նրանց մոտեցավ մի երիտասարդ կին ու ներկայացրեց իր խնդրանքը. «Մենք վերցրել ենք այս սալոնը, բոլորը նորավարտ են, հնարավոր չէ՞ մի երեք ամիս մեզ ժամանակ տան, չմտնենք հարկային դաշտ, որ աղջիկները […]

Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը: Հանրապետության Նախագահը ջերմությամբ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված