20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես անվտանգ օգտագործել հակաբիոտիկները եւ որ դեպքերում /վիդեո/

Հայտնի մանկաբույժ Կոմարովսկին մի քանի խորհուրդներ է տվել ծնողներին այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ օգտագործել հակաբիոտիկները։

1, Հակաբիոտիկներն օգնում են բակտերիալ վարակների ժամանակ, դրանք չեն ազդում վիրուսների եւ հարբուխների վրա։

2, Երեխաների մոտ սուր շնչառական վարակների առաջին իսկ նշանների դեպքում մի շտապեք հակաբիոտիկներ տալ։ Ավելի լավ է՝ դիմեք մանկաբույժին խորհուրդների համար։

3, Ճշտեք մանկաբույժից, թե նրա նշանակած հակաբիոտիկը կոնկրետ ձեր երեխայի վակտերիալ վարակի համար ցուցված է, թե ոչ։

4, Նախքան հակաբիոտիկը տալը համոզվեք, որ տալիս եք ճիշտ այնպես, ինչպես գրված է դեղատոմսում։

5, Մի տվեք երեխային հակաբիոտիկ, որը նախորդ անգամ տվել եք կամ այլ երեխայի տվել են, լսել եք, դա վտանգավոր է։

6, Մի պահեք չօգտագործված հակաբիոտիկները, դեն նետեք դրանք։ Որոշ հակաբիոտիկներ ժամկետն անցնելուց հետո կարող են վտանգավոր լինել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ