26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2017

Հզոր ջրհեղեղ Հունաստանում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Հունաստանում հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 14 հոգի է մահացել։ Անդադար անձրեւների հետեւանքով գետերը հունից դուրս են եկել, հեղեղել քաղաքները, տուժել են հազարավոր շինություններ։ Երկրում ջրհեղեղի արդյունքում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։  

102-րդ ռազմաբազան հերքում է, բնակիչները հաստատում՝ զինվորը նոր է տեղափոխվել Գյումրի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք 102-րդ ռազմաբազայից զինծառայող է անհետացել։ Բայց այս մասին տեղյակ չէ ոստիկանությունը։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ նշեց, որ Շիրակի մարզի դատախազությունը, ոստիկանությունը որևէ ինֆորմացիա կամ հաղորդում զինծառայողի անհետացման կամ փախուստի մասին չունի։ Լուրը չեն հաստատում նաև 102–րդ ռազմաբազայում։   Իսկ Մուշ թաղամասի բնակիչները նշում են, որ ասել են, կորած զինվորը նոր […]

Ուշադրություն՝ վարորդներին

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:  Նշված խաչմերուկի Մոլդովական և Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթևեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, […]

Աբսուրդն այն է, որ օրենքն ընդունում են, նոր կանչում քննարկման

«Աբսուրդը կայանում է նրանում, որ մարդիկ 5 օր բողոքում են, հացադուլ են անում, բայց կառավարությունը օրենքը ընդունում է, հետո նոր կանչում կլոր սեղան քննարկման»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ հավելեց. «Երբ ուսումնասիրում ենք Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի ելույթները, կա մի գաղափար, որ խնդիրը ոչ թե իրենց ձախողումների […]

Կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները

Հավանության է արժանացել նաև կառավարության մեկ այլ  օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև՝ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում […]

Դատավորը խախտումներ է թույլ տալիս

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Խորհրդակացական սենյակից վերադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ մերժում է փաստաբան Մուշեղ  Շուշանյանի  ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Փաստաբան Արա Ղարագյոզյանը իր հերթին պահանջեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Ղարագյոզյանը նկատեց, որ դատավորը խախտել է իր պաշտպանյալ Մանվել […]

Մշակել ենք նոր ծրագրեր ու նախաձեռնություններ․ նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում  2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ   Ազգային  ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գյուղացիական տնտեսությունների եկամուտների  բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք […]

Քրիստոսի չափանիշը

Գթություն կարելի է անել՝ ըստ կարողության և ցանկության: Եթե մեկը չունի կարողություն և ունեցվածք՝ կարոտյալներին առատաձեռն օգնելու, թող այնքան տա, որքան կարող է: Մեր Տերն ասում է. «Ով որ այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի» :  (Մատթ. 10:42) Պողոս Պատրիարք

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի