26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2017

Խոր Վիրապում չինուհու են բռնաբարել

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։ Նա կասկածվում է բռնաբարության մեջ: shamshyan.com-ի փոխանցմամբ, նա կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]

Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են․ Դինքի գործով կասկածյալ

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստը: Ստամբուի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք: Նախօրեին տեղի ունեցած դատավարության 56-րդ նիստին տեղի է ունեցել […]

Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից  ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից: Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական […]

Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը /տեսանյութ/

ՀՀ ԱԱԾ վարչական շենքում  այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտի արարողությունը: ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտին ներկա էին  նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը,  ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  եւ այլ պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է սեպտեմբերի […]

Կուսակցության ղեկավարը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա և լինի վարչապետ. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ իշխող ՀՀԿ-ն ինքն է որոշելու, թե ով կլինի երկրի վարչապետ: «Գումարած դրան մեկ քաղաքական սկզբունք, որ կուսակցության ղեկավարն ինքը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա, և ինքը լինի վարչապետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով 2018 թվականի վարչապետի թեկնածուին: Ապա նա նշեց, որ կուսակցության հեղինակությունը փրկելու կամ կուսակցության ծրագիրն […]

ՀՀԿ-ական պատգամավորը շատ լավ գիտի՝ ինչու է թանկացել մսամթերքը (տեսանյութ)

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում է, որ թանկացումները երկու սկբունքով են լինում, առաջինը, երբ կապ չունի ՀՀ տնտեսական գործելակերպի հետ, այսինքն՝ գները որոշվում են դրսում, օրինակ՝ նավթի գինը: Երկրորդը, երբ անմիջական կապ կա Հայաստանի տնտեսական գործունեության հետ: «Թանկացումն ինքը վատ երևույթ է, որովհետև քաղաքացին սկսում է ավելի շատ վճարել»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

«Հիմա էլ բերենք, մտածենք, թե այս ինչ տեղում ծնելիությունն ինչու է այդքան քիչ, տղամարդիկ ուղարկենք հայերից» (տեսանյութ)

«Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր մարդ ինքը կողմնորոշվելու իրավունք ունի, և կողմնորոշվել են մարդիկ, որ ընդունում են, որ Իսպանիայից ազատ երկիր պետք է ստեղծենք: Ես կողմ եմ ինքնորոշմանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով Կատալոնիայի անկախացումից: Իսկ երբ հետաքրքրվեցինք տեղի ոստիկանության գործողություններից, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Էնքան մենք դարդ ու ցավ ունենք, մնում […]

Կասպից ծովում երիտասարդ հայուհի է խեղդվել. նա փորձել է փրկել խեղդվող ընկերոջը

Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: Այս մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ Վանեի ընկերներից, որոնք սգում են նրա մահը: Վանեն ճանաչված էր եւ շատ ընկերներ ուներ նաեւ Հայաստանում, սովորել է Երեւանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրեւ կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի