04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ-ական պատգամավորը շատ լավ գիտի՝ ինչու է թանկացել մսամթերքը (տեսանյութ)

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում է, որ թանկացումները երկու սկբունքով են լինում, առաջինը, երբ կապ չունի ՀՀ տնտեսական գործելակերպի հետ, այսինքն՝ գները որոշվում են դրսում, օրինակ՝ նավթի գինը: Երկրորդը, երբ անմիջական կապ կա Հայաստանի տնտեսական գործունեության հետ: «Թանկացումն ինքը վատ երևույթ է, որովհետև քաղաքացին սկսում է ավելի շատ վճարել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նա չի կարծում, որ այս վերջին թանկացումները՝ մսամթերքի, կարագի, պանրի էապես կազդեն, և մենք դուրս կգանք գնաճի թույլատրելի սահմանից:

Հակոբ Հակոբյանը շատ լավ գիտի, թե ինչու է թանկանում միսը, այն է. «ՀՀ-ում չենք զբաղվում մսի արտադրությամբ: Մարդիկ գյուղերում չեն զբաղվում մսի արտադրությամբ»:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ