27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2017

7 օր առաջնագծում

Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԱՀ  ՊՆ  […]

«Շաբաթը ուրբաթից շուտ եկավ». դիմում է Դոն Պիպոյին /տեսանյութ/

«Դիմել էի հարգարժան պարոն Ասատրյանին, հետո օգնականներին հանդիպեցի, ինչ որ բան սխալ եղավ , կամ շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող, իրավապաշտան Հայկազ Մակարյանը, ով ամիսներ առաջ Henaran.am-ի միջոցով դիմեց գործարար, բարեգործ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո): Հայկազ Մակարյանը ասօր էլ համոզված է, որ Արթուր Ասատրյանը մեծատառով հայ է ու պատրաստ է տեր […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 2-3, 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Առաջարկել են ոստիկանությանը կաշառելով վարորդական իրավունք ձեռք բերել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների: Այսպես, ՀՀ […]

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն

«Մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում», – հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն, հայտնում է Ամերիկայի ձայնը: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, […]

ՔԿՀ-ներում թմրանյութ են գտել

2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հսկիչ անցագրային կետի խուզարկության համար նախատեսված առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Երեւան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձ Կ. Ն.-ին, որի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են մուգ դարչնագույն բուսական զանգվածով երկու առանձին փաթեթներ` 5,37 եւ 2,82 գրամ ընդհանուր քաշերով: Թափանցիկ […]

«Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի պաշտպանությունը»

  «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։     Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողների առօրյային […]

Համաձայնեցնելու խնդիր էլ չկա. Ալիկ Սարգսյանը՝ Աբրահամյաններից ու Արտաշատից (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը  դեռևս վերջնական չի որոշել, թե ով պիտի լինի Արտաշատում իրենց թեկնածուն. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Միաժամանակ, նա նշեց, որ այս պահին միակ թեկնածուն ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանն է: Նշենք, որ այն բանից հետո, երբ նախկին ՀՀԿ-ական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված