26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2017

Ոստիկանությունը պարզաբանում է պատանդառուի չեզոքացման մանրամասները

Վերջին օրերին համացանցում, ԶԼՄ-ներում և Երևանյան «բեսեդկաներում» բուռն քննարկման առարկա է դարձել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում իրականացված վնասազերծման գործողությունը: Առանձնացրել եմ ավելի հաճախ հնչող հարցերը: 1. Հնարավոր չէ՞ր չսպանել։ Միանգամից ասեմ, որ ոստիկանությունը պատանդ վերցրած անձին սպանելու նպատակ չի ունեցել: Խնդիր է դրվել վիրավորել ուսը, որպեսզի ձեռքն անշարժացվեր, որովհետև նրա գործողություններն ավելի ու ավելի […]

Իսրայելը դադարեցրել է անօդաչուների մատակարարումն Ադրբեջանին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics ընկերությանը անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին։ Այդ մասին տեղեկացնում է Haaretz-ը: Aeronautics ընկերությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես սառեցրել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը մի կարեւոր հաճախորդի։  

«Անբարոյական». թեժ իրավիճակ դատարանում /տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստից առաջ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ թեժ իրավիճակ էր ։ Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ պաստառով ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։  «Ժիրայր Սեֆիլյանը Մարինե Թովմասյանին թույլ չի տվել իրեն պաշտպանել: Ես գտնում եմ, որ Մարինե Թովմասյանը չափազանց անինքնասեր, անամոթ անձնավորություն է»,-լրագրողների հետ […]

Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ  Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,  Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:  Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ […]

Վարչապետի հարցով

Ո՞վ է ապրիլին դառնալու վարչապետ, քաղաքական օրակարգի հրատապ հարցադրումն այսօր լրագրողներն ուղղել են ԱԺ նախագահ Բաբլոյանին. «Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին՝ բոլորս միասին»,- ասել է Բաբլոյանը: Դիտարկմանը, թե վարչապետի թեկնածության հարցի շուրջ կուսակցության ներսում քննարկումներ կա՞ն, Բաբլոյանը պատասխանել է․ «Դրանք կքննարկվեն ապրիլին»:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են

ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նոր ուսումնական տարվա առիթով կոչ է անումհասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:   Տեսահոլովակում […]

Ինչու է անհրաժեշտ ծածուկ աղոթելը

«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:6) Հիսուս մերժում է ցուցադրաբար կատարվող աղոթքը և բարեգործությունը։ Հենց սրա համար էր քննադատում փարիսեցիներին։ Տերը սովորեցնում է, որ հոգևոր կյանքում ցանկացած բան, հատկապես կարևոր իրողությունները կորցնում են […]

Պատասխան

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն է ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր առաջարկի վերաբերյալ քննադատություններին. «Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից: Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնթություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավիղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի