26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 9, 2017

Դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու  եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը […]

Անտառապետի դեմ քրգործ է հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի […]

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում […]

Սարգսյան- Ալիեւ հանդիպման վերաբերյալ որեւէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարը նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջեւ հանդիպում: «Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել […]

Ե՞րբ կսրբադասվի Կոմիտասը.մանրամասներ

«Վերջին սրբադասվողը եղել է Մովսես 3-րդ Տաթևացի հայրապետը,Ամենայն հայոց կաթողիկոսն էր նա և ապրում էր 1650-ական թվականներին: Վերջին հռչակված սուրբը՝ Մովսես Տաթևացին էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը սրբադասման կարգի մասին մանրամասնեց Բագրատ եպիսկոպոս Գալուստանյանը: Հարցին, թե՞ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ կսրբադասվի նաև Կոմիտասը ՝ սրբադասման արարողության եւ […]

Տղամարդը աշխատելիս ուշագնաց է եղել, ավելի ուշ մահացել.արտակարգ դեպք Ոսկետափում

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տղամադը դաշտում աշխատանքներ կատարելիս ուշագնաց է եղել, ավելի ուշ հիվանդանոցում մահացել: Henaran.am-ը Վեդի ԲԿ-ից տեղեկացավ, որ տղամարդուն իրենց մոտ են տեղափոխել անգիտակից վիճակում, նրա վիճակը ծանր է եղել եւ որոշում է կայացվել տեղափոխել Երեւան: Տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, հաղորդում է Gazeta-ն։ Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0․28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49․03 դոլարի։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0․38 տոկոսով՝ մեկ […]

Օգոստոսի 10-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:OO-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա ՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Որքանո՞վ է սա արդարացված: Մեր երկրում ջրային ռեսուրսեների կառավարման հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ կան:  ……………………………………………………………………………………. Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան, «Զարգացում» հոգեբանական համալիրի […]

«Լողափ գնացեք մուշտակով և առանց հանվելու նետվեք ջուրը…»

«Սիրելի տիկնայք և աղջիկներ, որպեսզի օրիգինալ երևաք ու տարբերվեք գորշ, անհետաքրքիր ու միօրինակ զանգվածից, օպերա, թատրոն ներկայացման գնացեք բիգուդիներով, տնային խալաթով և փոմփոլիկազարդ չստիկներով: Բոլորն այնտեղ կլինեն բարձրակրունկներով, շքեղ ու միատեսակ զգեստներով, իսկ դուք՝ խալաթով, հողաթափերով, այն էլ փոմփոլիկներով…Արդեն օրիգինալ է!!! Լողափ գնացեք մուշտակով և առանց հանվելու նետվեք ջուրը…Շատերը կմտածեն, որ դուք ջրարջ եք կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի