06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լողափ գնացեք մուշտակով և առանց հանվելու նետվեք ջուրը…»

«Սիրելի տիկնայք և աղջիկներ, որպեսզի օրիգինալ երևաք ու տարբերվեք գորշ, անհետաքրքիր ու միօրինակ զանգվածից, օպերա, թատրոն ներկայացման գնացեք բիգուդիներով, տնային խալաթով և փոմփոլիկազարդ չստիկներով: Բոլորն այնտեղ կլինեն բարձրակրունկներով, շքեղ ու միատեսակ զգեստներով, իսկ դուք՝ խալաթով, հողաթափերով, այն էլ փոմփոլիկներով…Արդեն օրիգինալ է!!!
Լողափ գնացեք մուշտակով և առանց հանվելու նետվեք ջուրը…Շատերը կմտածեն, որ դուք ջրարջ եք կամ ծովացուլ ու հիացած, զարմացած, բարի ու չար նախանձովառլեցուն կնայեն ձեզ…Կարող եք նաև էպիլյացիա չանել՝ այդպես ավելի բնական, աղվամազոտ, խորհրդավոր ու սեքսուալ կերևաք…Գժական, վայրենի բնազդներով և անակնկալներով…
Հա՛, էլ ի՞նչ լողափ առանց ընթերցանության…Հանրային գրադարանը ղալաթ է արել…Եվ ուրեմն ձեզ հետ վերցրեք Համուրաբիի Օրենսգրքի մի քանի կավե սալիկներ: Նախ կլցնեք դարերի դատարկությունն ու առանց փռշտալու, մեկ շնչով՝ արևահարմանը զուգընթաց կուսումնասիրեք Օրենսգիրքը: Բայց կկարդաք խորիմաստ դեմքով, հետո կնդունեք Օգյուստ Ռոդենի «Մտածողը» քանդակի կերպարը և գոնե քառորդ ժամ կմնաք այդ դիրքով…Պատկերացրեք ինչ հրաշալի նկարներ կլինեն…Սուպեր ՕՐԻԳԻՆԱ՜Լ ՈՒ ԳԺԱԿԱ՜Ն!!!
Կավե սալիկները կարող եք օգտագործել նաև որպես մարզվելու լավագույն միջոց…Կրկնակի սուպեր!!!
Եթե շատ փող ունեք, ծով չեք ուզում գնալ, ապա նույնը կարող եք իհարկե կրկնել Հայաստանում, Երևանում՝ Հրազդանի աղավաղված կիրճի անճաշակ օբյեկտների, կիրճի վրա կախված տարաբնույթ, տարաոճ՝ կամ ավելի շուտ անոճ, տարօրինակ կառույցների կամ չորացած խոտերի ֆոնին…
Դուք կառանձնանաք ձեր օրիգինալ ոճով կամ ծայրահեղ դեպքում կձուլվեք, կտարալուծվեք Հրազդանի կիրճի անճաշակությանը…Բայց մոթելներից հեռու՝ դա օրիգինալ չէ, շատ սովորական ու պարզունակ է…
Դե լա՛վ, մի կախեք մռութներդ…Ժպտացեք և լաաաաավ մնացեք!!! Ի վերջո հիշեք, որ դուք գնում եք լողանալու և ոչ թե օրիգինալ երևալու…Թուլացեք…ու հաճույքով լողացեք և հանգստացեք…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ