Եղանակը Հայաստանում
Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +36+38,
Գեղարքունիքում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +29+33,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +32+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +38+39,
Արարատում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,
Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+40,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +38+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +29+32,
Արցախում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +34+36: