14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ե՞րբ կսրբադասվի Կոմիտասը.մանրամասներ

«Վերջին սրբադասվողը եղել է Մովսես 3-րդ Տաթևացի հայրապետը,Ամենայն հայոց կաթողիկոսն էր նա և ապրում էր 1650-ական թվականներին: Վերջին հռչակված սուրբը՝ Մովսես Տաթևացին էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը սրբադասման կարգի մասին մանրամասնեց Բագրատ եպիսկոպոս Գալուստանյանը:

Հարցին, թե՞ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ կսրբադասվի նաև Կոմիտասը ՝ սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը պատասխանեց.

 «Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը Կոմիտաս Վարդապետը չի սրբադասվելու»:

Սրբազանը  նշեց, որ Կոմիտասի սրբադասման հարցը երկար ժամանակ իրենց օրակարգում է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի նրա սրբադասումը։

«Սա անհատական է, հարցեր կան՝ ճշտելու, բայց Կոմիտաս Վարդապետի սրբադասումը լինելու է անպայման»,- հավաստիացրեց տեր Նաթան արքեպիսկոպոսը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ