27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2017

Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից: Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։ Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։ Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի […]

Ինչ սպասել Կարեն Կարապետյանից

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հավանություն է տվել և խորհրդարան ուղարկել Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Առանձին-առանձին ներկայացված են ծրագրի նպատակները և տեսլականը: Ընդհանուր 4 ոլորտ կա`  պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսական ոլորտ, սոցիալական ոլորտ:  Ծրագրի առանցքն են կազմում լայնամասշտաբ բարեփոխումները: Այն հենվում է Հայաստանի Հանրապետության […]

Կսահմանվի հսկողություն արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները: […]

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի […]

Ռուսաստանը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել

Թուրքիայում  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսեյ Յերխովը: Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ Յերհովին դեսպան նշանակելու մասին հրամանը ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Յերխովը կզբաղեցնի նախկին դեսպան Անդրեյ Կարլովի տեղը, որը սպանվեց 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Յերխովը նախկինում զբաղեցրել է Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարլովի սպանության գործով զբաղվող Անկարայի […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Գյանջումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների […]

Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացվել

Երևանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով Նոր Նորքում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մասին: «Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի  2-րդ   զանգվածի  Թոթովենց 3/9  հասցեի բնակիչներից, ովքեր  առավոտյան իրենց շենքի   հարակից  պուրակում  հայտնաբերել են 13 կտրված ծառերի  բներ  ու  տարածքը  շրջափակելու  փորձ անող տղաներ: Կտրված ծառերի  մասին […]

Տուլայի ավտովթարից տուժածների առողջական վիճակը

Երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, […]

Զինվորի մայր է խնդրում

Զինվորի մայր է խնդրում: Խնդրում է մեր բոլոր զինվորների համար: Խնդրում է, որ բոլորով համախմբվենք ու մի օր ծոմ պահենք ու այդպես Աստծուց ողորմություն խնդրենք մեր ազգի, հայրենիքի, բանակի ու մեր մեղքերի համար: Եթե համաձայն էք, պատրաստվեք Չորեքշաբթի օրը, Պահոց օր է, միասին մեկ օր ծոմ պահենք ու աղոթենք մեր երկնավոր Հորը ու ողորմություն խնդրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված