26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2017

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ օնլայն ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայի հայ համայնքը օնլայն ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Change.org» կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»: Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը «Milliyet»-ի հետ զրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդի բոլոր լիազորությունները իրականում […]

ԱՄՆ դեսպանը, միգուցե, բզում էր իշխանություններին

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համաձայն է համայնքների խոշորացման ծրագրին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պետք է գնալ դրան, որքանով էլ ցավոտ լինի: Անդրադառնալով ներդրումների մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությանը` նա նշեց, որ միգուցե, դեսպանը «ուզում էր բզել,  որ իշխանությունները միջավայր փորձեն փոխել»: «Մենք վաղուց սև ցուցակի մեջ ենք, 2008-ից հետո ԱՄՆ-ն, […]

Եվս մեկ քրեական գործ` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը: Այսպես, հիշյալ լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդվածը, որի առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք […]

«Հաճախ չեն աշխատում, այլ ծառայում են կոնկրետ անձանց». նախարարը բացահայտել է

«Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է»,-այս  մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշել է , որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն: «Առաջարկների մի մասը կլինի […]

Ում է կասկածում Շարմազանովը Աշոտյանի հարցում

«Ես կարծում եմ, որ Արմեն Աշոտյանին բոլոր հանրապետականներն էլ ձայն տվել են»,-Henaran.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նախագահների, մասնավորապես Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրված Արմեն Աշոտյանի քվեարկությանն ու տեսակետներին, թե միգուցե ՀՀԿ-ականներն էլ են դեմ քվեարկել: «Ես կարծում եմ, որ այն հրապարակումնհերը, թե 10-20 հոգի Աշոտյանին ձայն չեն տվել, չեն […]

Թող Կառավարությունն ու ԱԺ աշխատակազմը կրճատեն (տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով` նույն մարզում կան իրար կողք կողքի գտնվող համայնքներ, սակայն մշակութային և այլ առումներով դրանք միմյանցից հեռու են ու չեն համադրվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով համայնքների խոշորացման ծրագրից, նա ասաց, որ կան գյուղեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն, համայնքների խոշորացմամբ խաչ է դրվում դրա վրա: Նա հավելեց, որ համայնքները, որ […]

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: ԹԵՄԱ՝ նոր ձևավորված Աժ. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

Դոնալդ Թրամփն ու Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել են Վատիկանում /տեսանյութ/

Վատիկանում այսօր տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը, որը տեւել Է գրեթե 30 րոպե: Թրամփն իր արտասահմանյան ուղեւորության շրջանակներում այսօր կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Վատիկան։ Թե ինչ են զրուցել կողմերը, չի հաղորդվում։ Հանդիպումից հետո Պապը ողջունել Է ամերիկյան պատվիրակությանը, ապա Թրամփին նվիրել Է հուշամեդալիոն: 

ՃՈ պետը կոչ է անում

Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից: Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի