Պայթյուն Վարդենիսում. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թ. մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են բակում կայանված «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան, բնակարանի պատուհանների ու մուտքի դռան […]