26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2017

«Մի քանի օր սպասեք՝ կիմանաք». Լևոն Մկրտչյան /տեսանյութ/

ՀՀ կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը չի կարող ասել՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։ «Մի քանի օր սպասեք՝ կիմանաք», – այսօր՝ մայիսի 18-ին ՀՀ կառավարության նսիտից հետո լրագրողներիհետ զրույցում  ասաց Լևոն Մկրտչյանը։ ԿԳՆ ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ունենք խիստ թերբեռնված և գերբեռնված դպրոցներ։ «Քաղաքային բնակավայրերում առաջին փուլում ունենք մի քանի դեպքեր, […]

Միգրանտ երեխաների թիվն աճել է հինգ անգամ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ են գրանցվել 80 երկրներում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66,000 էր:   «Երեխան երեխա է. գաղթի ճանապարհին երեխաներիպաշտպանությունը բռնությունից և շահագործումից» զեկույցը փախստական և […]

Հարկայինի տեսուչը թաքցրել է և չի արձանագրել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ձեռք բերված նախնական տեղեկություններով՝  ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահարգրռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել  է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը […]

Իգնատի Առաքելյանը Նժդեհ կարդացե՞լ է /տեսանյութ/

« Վերանշանակվելու դեպքում կիրականացնեմ այն  բոլոր ծրագրերը, որոնք նախապես կազմել եմ»,-այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության հերթական նիստից հետո ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար  Իգնատի Առաքելյանը: Հրացին, թե որպես ՀՀԿ անդամ նախարարը հասցրել է Գարեգին Նժդեհ կարդալ, Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Մի անգամ հարցին պատասխանել եմ, հաջորդ հարցը»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Տնային աշխատանքը» փորձում ենք լավ անել. Վարդան Արամյան/տեսանյութ/

«Թիմային որոշում կկայացվի այդ ժամանակ էլ ամեն բան կիմանաք: Դուք ուզում եք, որ ես ինքնագնահատական տամ իմ աշխատանքին, բայց դա կոռեկտ չի լինի»,-անդրադառնալով նախարարի պաշտոնում իր վերանշանակվելու հավանականությանը, այսօր՝ մայիսի 18-ին Կառավարության նիստից հետո ասաց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: Նախարարը ընդգծեց, որ ինքը միշտ ջանքերը ներդրել, որ իր աշխատանքը լավ կատարի: Լրագրողի հարցին՝ […]

Վալերի Պերմյակովին փոխանցել են Ռուսաստանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.: ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. […]

«Ժամանակավոր կառավարություն է, դրա համար տենց վրիպումներ ենք թույլ տալիս»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրեց նոր կարգ սահմանել գույքահարկ վճարողների համար: Կարապետյանը միայն հանձնարարականի ժամանակ հիշեց, որ Մարգարյանը վերջերս կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: «Շնորհավորում ենք Ձեզ պարոն Մարգարյան: Նորանոր հաջողություն, ու ամեն ինչով սատարելու ենք, որ Երևանն ավելի լավ լինի»,- ասաց Կարապետյանը հավելելով, […]

Էրդողանը ԱՄՆ այցի համար իր հետ Թուրքիայից զրահապատ մեքենա է տարել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:  Թուրքական «Ahaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի