Հայկական մանրանկարչության անկրկնելի նմուշներ /ֆոտոշարք/
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արմեն Վարդապետյանի արծաթյա զարդերի ցուցադրությունը: Զարդերի հավաքածուն ներկայացվեց «Կիլիկիա» խորագրի ներքո։ Ցուցադրությանն ընդգրկված էին հեղինակի՝ հայկական մանրանկարչության հիման վրա ստեղծված աշխատանքները: Արմեն Վարդապետյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է և ՀՀ ժողովրդական վարպետ։