Շատ լավ է լինելու. Ծառուկյանը ե՞րբ ակտիվ չէր /տեսանյութ/
«Բայց ե՞րբ ակտիվ չեմ»,-այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Henaran.am-ի հարցին, թե արդյոք այսուհետ ավելի ակտիվ է լինելու, գալու է նիստերին:
Ընդդիմադիր լինելու վերաբերյալ էլ նա ասաց. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն…»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ այնուհետ ինքնաբացարկ հայտնած անձանց, Ծառուկյանը հայտնեց, որ նրանց վերջը լավ է լինելու.
«Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասաց Ծառուկյանը և հավաստիացրեց, որ կուսակցությունում կրքերը հանդարտվել են: