26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 527 վարկանիշային միավոր: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: […]

«Խի՞ չես մոտիկ գալիս, արի՛…» Տարոնը Ավանում էր/տեսանյութ/

Երևանի գործող քաղաքապետ և ավագանու ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը այսօր`տանն էր, այսինքն Ավան վարչական շրջանում: Տարոն Մարգարյանին մանկուց ճանաչողները հուզված էին.«Մեծացել ու նույն համեստ  ու արդար մարդն է մնացել»: Տարոն Մարգարյանն էլ հուզվում էր ու բոլորի մեջ հարազատ դեմքերի փնտրում: «Խի՞ չես մոտիկ գալիս, արի՛»,-հավաքվածներից մի տղամարդու դիմեց Տարոն Մարգարյանը: Բոլորը օրհնում էին ու փորձում […]

Տեսանելի ապագայում կստորագրվի (տեսանյութ)

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքվելիք համաձայնագիրը կոալիցիոն է լինելու: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ արդեն համաձայնագիրը պատրաստ է, մոտ ապագայում կստորագրվի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նիստի ժամանակ քննարկվել են ԱԺ նախագահի, փոխնախագահների, Կառավարության կազմի մասին հարցեր, ՀՀԿ խոսնակը […]

Պիտի հստակ պարզվի. ՌԴ դեսպանը` ռուս զինծառայողի սպանությունից

«Ես հակված չեմ ինչ-որ ենթադրություններ անել, այդ հարցով պետք է պատկան մարմիններն ու նախաքննությունը զբաղվեն, նախաքննությունն ամեն ինչ կպարզի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն` անդրադառնալով Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայողի սպանությանը: Դեսպանը նշեց, որ պատճառների կամ ենթատեքստերի մասին ինքը չի կարող խոսել, քանի որ պատճառներն էլ նախաքննությունը կպարզի: «Պիտի հստակ […]

Հովիկ Աբրահամյանին պաշտոն չի առաջարկվել (տեսանյութ)

  Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքին, ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   Հարցին, թե […]

Գոռ Վարդանյանը` Տարոն Մարգարյանին /տեսանյութ/

 «Չեմ կարծում, որ բացասական իմաստով կանդրադառնա քարոզարշավը իմ ռեյտինգին։ Դրական իմաստով է անդրադառնում։ Տարոն Մարգարյանը դրական կերպար է։ Կարծում եմ՝ ոչ մի բացասական բան այստեղ չկա։ Ես կոչ եմ անելու են մարդկանց, ովքեր հավատում են ինձ, ընտրեն Տարոն Մարգարյանին, որովհետև հավատում եմ Տարոն Մարգարյանին։ Կարծում եմ՝ սրա մեջ ամեն պատասխանը կա»,-այսօր` ապրիլի 4-ին Ավան վարչական […]

Շիրազը երկու երեխա ունի. մանրամասներ ականի վրա պայթած զինծառայողի մասին

«Շիրազը երկու երեխա ունի, ուսանողներ են արդեն` տղա և աղջիկ: Ընտանիքի միակ կերակրողն է: Ամբողջ գյուղով ցավ ենք ապրում, քանի որ մարդը անդամահատվում է, հենց հիմա վիրահատում են…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Բաղմանյանը նշեց, որ չորաթանցիները ոչ մի բանից չեն վախենում և միշտ ուժեղ են: «Ոչ մի բան […]

Հայուհիների սիրելի Վանշի բացառիկ հարցազրույցը Henaran.am-ի հետ

«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Մերժվածը» հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների կողմից սիրվեց: Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով Henaran.am-ը կապ է հաստատել վերոնշյալ հեռուստասերիալում հանդես եկող, Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի հետ: Հիշեցնենք՝ Ռոհիտը արդեն հասցրել է հայ երկրպագուների մեծ բանակ հավաքել հատկապես այն բանից հետո, երբ նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ վշտակցելով հայ ժողովրդին: […]

Ինչու է Պետրոս առաքյալը կանանց հորդորում հնազանդ լինել իրենց ամուսիններին

Ինչու է Պետրոս առաքյալը կանանց հորդորում է հնազանդ լինել իրենց ամուսիններին: Շատ կարևոր պատճառ կա, եթե սիրում ես ամուսնուդ: Տեսեք` ինչ է գրում առաքյալը, «որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խոսքի իսկ շահված լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ» (Ա.Պտ 3:1,2): Իսկ տղամարդկանց հոդորում է իմաստությամբ ապրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի